Ապամոնտաժվել է «Հայրավանք» հուշարձանի տարածքում տեղադրված տնակը

Ապամոնտաժվել է «Հայրավանք» հուշարձանի տարածքում տեղադրված տնակը

2022-11-30T16:24:07+00:00 30/11/2022|Լրահոս|

 ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախաձեռնությամբ ապամոնտաժվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Հայրավանք բնակավայրում հաշվառված, հանրապետական նշանակության «Հայրավանք» վանական համալիր տանող ճեմուղու աջակողմյան հատվածում գտնվող տնակը։ Համայնքի բնակիչը ենթարկվել է վարչական պատասխանատվության և սեփական միջոցներով դուրս է բերել տնակը նշված տարածքից։

Ճեմուղու ձախակողմյան հատվածում գտնվում է մեկ այլ տնակ։ Այն համայնքի բնակչի սեփականության իրավունքով պատկանող տարածքում է։ Միջոցներ են ձեռնարկվում երկրորդ տնակը ևս հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս բերելու ուղղությամբ։