Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 27-ի երեկոյան բոլորիդ սիրով հրավիրում ենք «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, որտեղ կվառվեն ամանորյա լույսերը։ Երեկոյան յուրօրինակ լուսավորությունից բացի, զարդարված կլինի նաև ճեմուղին։ Ամանորյա գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար կգտնեք հատուկ նախատեսված անկյուն՝ Գառնիի ֆոնին:
Արգելոց-թանգարանի տոնական լույսերը վառ կլինեն մինչև հունվարի 15-ը։
Այսպիսով, դեկտեմբերի 27-ից հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը սիրով կընդունի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարերկրացի հյուրերին։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։