Հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը։
2023-ին մաղթում եմ խաղաղություն և հզոր հայրենիք։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, «Պատմամշակութային արգելոց-֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփում է 2022-ը բազմաթիվ ձեռքբերումներով․ գործարկվեցին և վերագործարկվեցին տարբեր ենթակառուցվածքներ, հանրահռչակվեցին բազմաթիվ մշակութային հուշարձաններ, կազմակերպվեցին միջազգային համաժողովներ, որոնց քննարկման առանցքում հայկական մշակույթն էր։ 2023 թվական թևակոխում ենք նոր նախագծերի ու ծրագրերի իրականացման տեսլականով։ Մշակվել է թիրախային ռազմավարություն՝ նպատակ ունենալով միջազգային հարթակներում առավել հայտնի դարձնել հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, նպաստել ազգային արժեքների պահպանությանն ու ամրապնդմանը։ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց֊-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը ջանք չի խնայում՝ լավագույնս ներկայացնելու մեր մշակույթը, նպաստելու դրա առաջընթացին և զարգացմանը։ Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները։ Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում տոնական տրամադրություն՝ ամանորյա հրաշքի ակնկալիքով։