Հայաստանը՝ Forbes-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Հայաստանը՝ Forbes-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով. այսպես է ներկայացնում մեր երկիրը հայտնի Forbes պարբերականը` այն ներառելով լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում:

Անդրադառնալով Հայաստանի յուրօրինակ բնապատկերներին, ճարտարապետական կոթողներին՝ պարբերականն ընդգծում է, որ դրանցից որոշները ճանաչված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Իսկ համեղ ուտելիքի սիրահարներին խորհուրդ է տրվում անպայման փորձել հայկական խաշը, տոլման, մանթին:

Նշենք, որ 2022 թվականին նախնական տվյալներով Հայաստան է այցելել ավելի քան 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, որոնցից 669 984-ը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» արգելոցներ և արգելոց-թանգարաններ:

Սկզբնաղբյուրը՝

https://www.forbes.com/advisor/credit-cards/travel-rewards/best-places-to-travel-2023/?fbclid=IwAR2Iqf5jVfv7W2qBOCdF8kYCp4VU7_MIGzgvf2qupWpH7d7_lGZDErrQ_bI&mibextid=Zxz2cZ