Հայոց բանակը 31 տարեկան է. «Անցյալն ու ներկան»

Հայոց բանակը 31 տարեկան է. «Անցյալն ու ներկան»

2023-01-28T12:43:02+00:00 28/01/2023|Տավուշ, Լրահոս, Հրապարակումներ|

Բանակի օրվան նվիրված ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Բերդ» պատմամշակութային արգելոցի թանգարանում անցկացվել է  տոնական միջոցառում  Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հետ գործակցությամբ:

Քոլեջի սաները հանդես են եկել երգ ու պարով, ասմունքով:

Թանգարանի վարիչը, քոլեջի դասախոսական կազմը ուսանողների հետ զուգահեռներ են անցկացրել Հայաստանի հազարամյա պատմության, ներկայիս պատմական իրողությունների միջև, կարևորել անձի դերը ազգի պահպանության գործում: Բանակի օրվան նվիրված միջոցառումն ունեցել է ավելի քան երկու հարյուր մասնակից՝  այդ թվում  սպաներ, զինվորներ: