2023 թ․ հունվարի տվյալներով ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 42 %-ով։
2023 թ․ հունվարին այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 28 752, որից 24 267-ը՝ վճարովի, 4485-ը՝ անվճար։
2022 թվականի նույն ժամանակահատվածի համար գրանցվել է ընդհանուր
16 646 այցելություն, որից վճարովի՝ 12 950, անվճար՝ 3696։
Լուսանկարը՝ Լևոն Մկրտչյանի