Խանջյան գյուղի նորահայտ ամրոցի, Մռթբի ձոր, Քանագեղ, Մեծամոր հնավայրերի տարածքում, պեղումներ կիրականացվեն. գիտամեթոդական խորհրդի թեմաները

Խանջյան գյուղի նորահայտ ամրոցի, Մռթբի ձոր, Քանագեղ, Մեծամոր հնավայրերի տարածքում, պեղումներ կիրականացվեն. գիտամեթոդական խորհրդի թեմաները

2023-03-11T09:15:03+00:00 10/03/2023|Լրահոս|

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացվեց գիտամեթոդական խորհրդի նիստ։

Նիստում քննարկվեցին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2023 թ. իրականացվելիք պեղման աշխատանքները, գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անվանափոխության խնդիրը, ՊՈԱԿ-ի տոմսային տնտեսության հետ կապված հարցեր։

2023թ․ ծրագրով գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ  նախատեսվում է պեղումներ իրականացնել Մռթբի ձոր,  Քանագեղ, Մեծամոր  հնավայրերի տարածքում,  հնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ պեղումներ կիրականացվեն Խանջյան գյուղի նորահայտ ամրոցի տարածքում։

Պետական դրամաշնորհների շրջանակներում կվերականգնվեն նախատեսված հուշարձանները։

Տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել  «Պատմամշակութային ժառանգություն V» ժողովածուի (զեկ․՝ Ա. Փիլիպոսյան), «Մեծամորյան ընթերցումներ II» ժողովածուի (զեկ․՝ Ա. Փիլիպոսյան),  «Գուրոս․ XX դ․ Սյունիքը վավերագրողը» (զեկ․՝ Ա. Երանոսյան), «Միջնադարյան Ավան․ հարյուրամյա վավերագրում» (զեկ․՝ Ա. Ղազարյան, «Գնդեվանք․ ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» (զեկ․՝ Ա․ Զաքյան), «Գոշավանք․ հուշարձանի վավերագրված պատմություն»  գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները։