Վարչապետն այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Վարչապետն այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Անակնկալ այցի շրջանակում վարչապետը և նրա տիկինը ծանոթացել են արգելոց-թանգարանի ցուցանմուշներին, դրանց պատմությանը։
Վարչապետին են ներկայացվել արգելոց-թանգարանում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։