Լույս է տեսել «Պատմամշակութային ժառանգություն» պարբերական ժողովածուի 4-րդ համարը

Լույս է տեսել «Պատմամշակութային ժառանգություն» պարբերական ժողովածուի 4-րդ համարը

2023-03-13T17:27:44+00:00 13/03/2023|Լրահոս|

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության և գիտամեթոդական խորհրդի համատեղ որոշմամբ, «Պատմամշակութային ժառանգություն» խորագրով պարբերական ժողովածուն ներառում է Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների պատմամշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական, պատմահնագիտական և պատմամշակութային արգելոցներին ու արգելոց-թանգարաններին, դրանցում պահվող ու ցուցադրվող արտեֆակտներին, ինչպես նաև ոլորտի հայտնի մասնագետների ու երախտավորների բեղուն գործունեությանը նվիրված գիտական, վերլուծական հոդվածներ ու հաղորդումներ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ 2022 թ. փոխվել է ժողովածուի տեխնիկական չափորոշիչները: Այսուհետև նրա նոր համարները կներկայացվեն B5 (70×1001/16) ձևաչափով,  ինչը հնարավորություն է տալիս ավելի մատչելի և պատկերավոր  դարձնել ներկայացվող յուրաքանչյուր հոդվածի կամ հաղորդման և΄ տեքստը, և΄ աղյուսակների հավելվածը:

Պատմամշակութային ժառանգություն» պարբերական ժողովածուի համարները դարձյալ միտված են լինելու Հայկական լեռնաշխարհի, հարակից տարածքների, հայկական գաղթօջախների հարուստ ու բազմաբնույթ պատմամշակութային ժառանգության, թանգարանային գործի ու արժեքների, ինչպես նաև ոլորտի այլ հիմնահարցերին առնչվող գիտական հոդվածների ու հաղորդումների հրապարակմանը: