ԿԳՄՍ նախարարն այցելել է Դվին հնավայր

ԿԳՄՍ նախարարն այցելել է Դվին հնավայր

2023-03-18T16:04:07+00:00 18/03/2023|Լրահոս|

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց, որտեղ մեկնարկել են հնագիտական աշխատաքները:

 

Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը /պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/  նախարարին ներկայացրել է  «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումների ընթացքը:

Ցուցադրվել է  նաև ժամանակի ընթացքում հնավայրի տարածքից հայտնաբերված եզակի իրեր, ջնարակապատ գտածոներ:

 Հիշեցնում ենք, որ կառավարության 22 դեկտեմբերի 2022 թվականի N 2000-Ա որոշմամբ  Դվին հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի:

https://www.e-gov.am/gov-decrees/item/39561/?fbclid=IwAR3Tz2Cn8wBS7JA5npnSyA_eWNfwul8BPMcXm3–x48V0xfYhv_fCCVihCk