Էսքիզային նախագծերը արժանացել են հավանության

Էսքիզային նախագծերը արժանացել են հավանության

2023-03-21T12:50:57+00:00 21/03/2023|Լրահոս|

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի երրորդ նիստը։

Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տարածքի բարեկարգման առնչվող յոթ էսքիզային նախագծեր:

Քննարկվող նախագծերի ցանկում հավանության են արժանացել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի» այգու հուշարձանը՝ հարակից տարածքով, Երևան քաղաքի՝ Արամի փողոցի 54 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքը, ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռը։