Մանկական հերակալ. Հայաստանի ամենահին ոսկե զարդը

Մանկական հերակալ. Հայաստանի ամենահին ոսկե զարդը

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի տարածքից հայտնաբերված հերակալն ամենահին ոսկե զարդն է Հայաստանում:

Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի 1-ին կես թվագրվող զարդը մեկ ու կես պտույտով հերակալ է:

Այն գտնվել է մանկական դամբարանից: Մերձավոր Արևելքում ոսկու հայթայթման, ձուլման, արտադրության, ինչպես նաև հումքի և պատրաստի արտադրանքի արտահանման նոր փուլը սկսվել է մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին քառորդից: Դա են վկայում հնագիտական հետազոտությունները: Այս փուլում են Հայկական լեռնաշխարհի կենտրոնական, հյուսիսային և արևելյան հատվածներում ձևավորվել ներհամայնքային շերտավորումն ու վաղպետական կազմավորումները: