Ճանաչել, պահպանել,ժառանգել․ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկել են հուշարձանների մաքրման աշխատանքներ

Ճանաչել, պահպանել,ժառանգել․ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկել են հուշարձանների մաքրման աշխատանքներ

Հուշարձանների և տեսարժան  վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի ծառայության մարզային ծառայության  աշխատակիցները  մեկնարկել են հուշարձանների տարածքներում մաքրման, բարեկարգման աշխատանքները։

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցները  Վարդաքար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների  հետ միասին կատարել են մաքրման աշխատանքներ Վարդաքար  գյուղում  գտնվող Հուշաղբյուրի  և ԵԱԶ հուշակոթողի տարածքներում։

Մեղրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները  Շիրակի մարզային ծառայության պատասխանատուների հետ  միասին կատարել են մաքրման աշխատանքներ գյուղում գտնվող Ամրոցի  և  ԵԱԶ հուշակոթողի տարածքներում։

 

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները «նոր կյանք»  են տվել Կուրթան և Վարդաբլուր գյուղերի գերեզմանոցներում գրեթե հողի տակ անցած,  անհետացման վտանգի տակ գտնվող, երկու  խաչքարի։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, մասնաճյուղ արգելոցների, արգելոց-թանգարանների, ՊՄՊ մարզային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքները՝  նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան կրելու են շարունակական բնույթ։