Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառումներ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում

Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառումներ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված  Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության աշխատակիցները շարունակում են  կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինպես նաև մաքրման աշխատանքներ  իրականացնել մարզերի դպրոցներում, հուշարձանների տարածքներում։

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը համագործակցելով մարզի դպրոցների հետ միջոցառումներ է անցկացրել Լուսագյուղի, Ապարանի և Հնաբերդ բնակավայրի դպրոցներում։

Լուսագյուղի, Հնաբերդ բնակավայրի միջնակարգ,  ինչպես նաև Ապարան քաղաքի  ավագ դպրոցներում  տեղեկատվական, ճանաչողական զրույց-քննարկման  միջոցով աշակերտներին ներկայացվել են մարզի հուշարձանները,  ցուցադրվել են  լուսանկարները՝   կարևորելով  պատմամշակութային արժեքների պահպանությունը։

 

Լոռի

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները շարունակելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները՝  մաքրման աշխատանքներ են իրականացրել Ամոջ  եկեղեցի, գերեզմանոցում։

Հողի մեջ չերևացող միջնադարյան գերեզմանաքարերը մաքրման արդյունքում  դարձել են տեսանելի։

Գերեզմանոցի տարածքը մաքրվել է բուսածածկույթից։

 

Շիրակ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ  Անիպեմզա գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները պատասխանատուների հետ  միասին մաքրման աշխատանքներ են կատարել գյուղում գտնվող Երերույքի տաճարի տարածքում։