Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ գործակցությամբ կիրականացվի շաբաթօրյակ «Ագարակ» պատմամշակութային արգելոց»-ի (Արագածոտնի մարզի) տարածքում։
Վաղը՝ ապրիլի 15-ին, ժամը 09։00-ին ք․ Երևան Վազգեն Սարգսյան 3 հասցեից ավտոբուսները կտեղափոխեն «Ագարակ» պատմամշակութային արգելոց»։
Միացե՛ք շաբաթօրյակին, միասին մաքուր պահենք մեր պատմամշակութային հուշարձանները։