Ապրիլի 24-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն

Ապրիլի 24-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցները և արգելոց-թանգարանները ապրիլի 24-ին ևս կհյուրընկալեն այցելուներին: Այսպիսով, ապրիլի 24-ին կգործեն «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը, «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը, «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը, «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը, «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: