Հաղարծին վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում։
Ավանդության համաձայն` վանքի օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին մատնացույց են անում գմբեթի շուրջ պտտվող արծվին` ասելով՝ խաղ արծվի, խաղ արծվի:
Ասում են` այդ օրվանից վանքը սկսեցին կոչել Խաղ արծվի, որն էլ, հետագայում վերափոխվելով, դարձել է Հաղարծին։