Մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրն է։ Այս տարի միջոցառումներն անցկացվում են «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցները, արգելոց-թանգարանները մայիսի 18-ին անվճար բաց կլինեն բոլոր այցելուների համար թանգարանների աշխատանքային ժամերին։
Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու ճանաչողական և կրթական ծրագրերի:
Միջոցառումները կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում։ «Գառնի», «Զվարթնոց», «Գլաձորի համալսարան», «Բերդ», պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն։
«Լոռի բերդ» քաղաքատեղի», «Զորաց քարեր», «Ամբերդ» պատմամշակութային արգելոցները՝ ժամը 11։00-18։00։
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը մայիսի 20-ին բաց կլինի 11։00-20։00։