«Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին» խորագիրը կրող ցուցադրությունը բացվեց ՀՊՄՀ-ում

«Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին» խորագիրը կրող ցուցադրությունը բացվեց ՀՊՄՀ-ում

2023-05-18T10:49:06+00:00 18/05/2023|Լրահոս|

Թանգարանների միջազգային օրվա «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն»․ խորագիրը կրող միջոցառումների շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի գործակցությամբ ՀՊՄՀ թանգարանում բացվեց «Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ժամանակավոր ցուցադրությունը։

Աշոտ Փիլիպոսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար,  ՀՊՄՀ պրոֆեսոր

Թանգարանների միջազգային օրն իրական տոն եմ համարում բոլոր նրանց համար, ովքեր սիրում և այցելում են թանգարաններ։

Լիահույս եմ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունն ու ճարտարապետական հորինվածքների մեկնաբանությունները կօգնեն սիրել և փայփայել փոքր Հայաստանի մեծ հուշարձանները։

«Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին» խորագրով ցուցադրությունը,  կօգնի նորովի ճանաչել, սիրել և գնահատել հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Արտավազդ Զաքյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ

Հաճելի է վերադառնալ այն կրթօջախը, որտեղ անցել են ուսումնառության տարիները։ Երկու կառույցները երկարամյա և բազմապրոֆիլ համագործակցության լավ փորձ ունեն։ Ուրախ եմ, որ այսօր էլ բուհի շրջանավարտներից շատերը համալրում են մեր աշխատակիցների շարքերը։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ համատեղ ցուցադրությանը ներկայացված է գրողի կյանքի և գործունեության վերաբերյալ հարուստ նյութեր․ ընթացիկ տարում նշվելու է Խաչատուր Աբովյանի անհետացման 175 և բուհի՝ Մեծ Լուսավորչի անունով անվանակոչելու 75-ամյակը։

Բուհի թանգարանում կգործի երեք ցուցադրություն՝ «Պատմությունը ժամանակակիցների աչքերով», «Հավերժական Աբովյանը», «Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին»։