«Ընտրիր քո՛ բացառիկ մասնագիտութունը»

«Ընտրիր քո՛ բացառիկ մասնագիտութունը»

2023-05-19T10:11:38+00:00 19/05/2023|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը «Ընտրիր քո՛ բացառիկ մասնագիտությունը» նախաձեռնության շրջանակում Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում էր:

Հնամարդաբանության հիմունքներին ծանոթանալուց բացի, դպրոցի 8-9-րդ դասարանի աշակերտներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել նաև դիդակտիկ նյութը՝ ամրապնդելով ստացած գիտելիքները:

Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ դասախոսության նպատակը ոչ միայն երեխաներին հնամարդաբանի մասնագիտությանը ծանոթացնելն է, այլև այդ մասնագիտությունն ընտրելուն նպաստելը: Սեպտեմբերին դպրոցում կանցկացվի ևս մեկ՝ առավել ընդլայնված դասախոսություն, իսկ հնագիտությամբ և հնամարդաբանությամբ առավել հետաքրքրվածները կմասնակցեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում իրականացվող պեղումներին: