«7 ազատ արվեստներ»- «կրթական ծրագիրը Թանգարանների միջազգային օրվա առիթով «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր համախմբել Վայոց ձորի մարզի Գետափի և Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանի աշակերտներին։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները միջոցառման մասնակիցներին ծանոթացրել են «Գլաձորի համալսարան» -ի պատմությանը, Գլաձորի մանրանկարչությանը, միջնադարյան համալսարաններում դասավանդված «7 ազատ արվեստներ»-ին ՝ քերականությանը, տրամաբանությանը, ճարտասանությանը, թվաբանությանը, երկրաչափությանը, երաժշտությանը, աստղագիտությանը։
Միջոցառման մասնակիցներին, այնուհետև սպասում էր լուծել հայ միջնադարյան գիտնական Անանիա Շիրակացու հանրահաշվական խնդիրները և խրախճանականները։
Ճանաչողական խաղերի միջոցով մասնակիցները ծանոթացել են հին հայկական տոմարին, համապատասխանեցրել ամսանունները և օրանունները, իսկ անձնանունները՝ Վարդան, Համլետ, Լիա․․․որպես էջանշան իրենց ձեռքով նկարազարդելուց հետո նվեր են ստացել:
Ծրագիրն ավարտվել է ազգային երգ ու պարով, երաժշտական կատարումներով, միջնադարյան կրթօջախում նորից հանդիպելու սպասումով։