Մայիսի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը` Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ, այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Դեսպան Քվինը ծանոթացել է Գառնու հեթանոսական տաճարին, պալատական շինություններին, ինչպես նաև բաղնիքին:
Հյուրերին դիմավորել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանը: