«Արի՛ վերականգնենք Զվարթնոցը»

«Արի՛ վերականգնենք Զվարթնոցը»

Ճարտարապետության հսկաների   Թորոս Թորամանյանի, Ստեփան Մնացականյանի, Վարազդատ Հարությունյանի, Տիրան Մարությանի, Կարո Ղաֆադարյանի,  ինչպես նաև  Տոկարսկու, Կուզնեցովի Զվարթնոց տաճարի վերակազմության նախագծերը ներկայացվել են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում անցկացվեց ցուցահանդես–դասախոսություն՝ «Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագծերը» թեմայով։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի մասնագետ Փիրուզա Սահակյանը միջոցառման մասնակցիներին ներկայացրել է «Զվարթնոց»  տաճարի ճարտարապետական դետալները, կառուցման առանձնահատկությունները, տարբեր  ճարտարապետների կողմից տաճարի վերականգման նախագծերի առաջարկները, ընդհանրությունները և տարբերությունները, կատարված լրացումները։

Միջոցառմանը մասնակցել են Երևանի հումանիտար քոլեջի ուսանողները, Պատանի առաջնորդների դպրոցի սաները Էջմիածնից, դպրոցականներ Արմավիրից:

Մասնակիցները մեծ ոգևորությամբ արտահայտել են, վերականգնման հետ կապված իրենց տեսակետները, պատասխանել են հարցերի:  Ճիշտ պատասխան հնչեցրած մասնակիցները ստացել են տաճարի արտանկարները:

Անհատ այցելուները և սփյուռքահայեր նույնպես ակտիվություն են դրսևորել, կարծիքներ փոխանակել:

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում միջոցառումները շարունակվում են,  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանը բաց  կլինի մինչև  ժամը  24:00: