Արկածային տուրիզմի գունեղ տաղավար, վարպետաց դասեր, յուրահատուկ փորձառություններ, գաստրո տաղավար, թեմատիկ ելույթներ ու քննարկումներ։
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած «Ճանաչիր Հայաստանը, բացահայտիր մարզերը» միջոցառմանը։
«Ճանաչիր Հայաստանը» մշակութային ցուցահանդեսներից մեկն է, որը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու մի շարք հետաքրքիր և կոլորիտային փորձառություններ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կներկայանա կրթական ծրագրերով։
«Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 27-ին տեղի կունենա կոնֆերանս ոլորտի ներկայացուցիչների համար, որտեղ խոսնակները հանդես կգան Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին պատմող ելույթներով։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը կներկայացնի «Մեծամոր․ Մարզային թանգարանը որպես զբոսաշրջային ռեսուրս» թեման։
Հանդիպման վայրը՝ Ք․ Երևան, Խաչքարերի պուրակ
Մայիսի 27-28
ժամը՝ 12։00 – 18։00։