Հայաստանում հյուրընկալված միջազգային գործընկերները «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում

Հայաստանում հյուրընկալված միջազգային գործընկերները «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում

2023 թ. հունիսի 9-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ԱՄՆ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների ազգային ասոցիացիայի (NARUC), ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ազգային կարգավորող մարմինների և նախարարությունների շուրջ 30 ներկայացուցիչ:

Հյուրերը շրջել են արգելոց-թանգարանի տարածքում` ծանոթանալով Գառնու հեթանոսական տաճարին, պալատական շինություններին և բաղնիքին: