Հուլիսի 5-ին` Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային արգելոցները և արգելոց- թանգարանները սիրով սպասում են այցելուներին:
Տոմսային արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն հետևյալ ռեժիմով`
- «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը` 10:00-18:00 (վերջին մուտքը` 17:30),
- «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը` 10:00-20:00 (վերջին մուտքը` 19:30)
- «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը` 09:00-22:00 (վերջին մուտքը` 21:30)
- «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` 10:00-19:00 (վերջին մուտքը` 18:30)
- «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը` 10:00-18:00 (վերջին մուտքը` 17:30)
- «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը` 10:00-18:00 (վերջին մուտքը` 17:30)
- «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` 10:00-18:00 (վերջին մուտքը` 17:30):