Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում հուլիսի 8-ին մեկնարկում են բրոնզ-երկաթեդարյան ամրոցի պեղումները:
Հնագիտական աշխատանքները իրականացնում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը (արշավախմբի ղեկավար՝ պ․գ․թ․ Բ․ Վարդանյան): Հուշարձանի ուսումնասիրման, պեղման աշխատանքներին ներգրավված է նաև Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լ․ Մկրտչյանը: