Գլաձոր պատմաճարտարապետական արգելոցում հուլիսի 16-ին կնշվի Վարդավառը։ Միջոցառումը իրականացնում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը, Վերնաշենի և Գլաձորի մշակույթի տների հետ գործակցությամբ:
Կներկայացվի տոնի խորհուրդը, կկազմակերպվեն խաղ-բեմականացում և ազգային պարեր: Միջոցառումը կամփոփվի Վարդավառի մաքրագործման ավանդական ծեսով` ջուր ցողելով: