Շաբաթվա հուշարձանների պահապան նվիրյալը՝ սահմանամերձ Խնձորեսկից է։
46- ամյա Վահրամ Բաղդագուլյանը կյանքի 26 տարիները նվիրել է Սյունիքի մարզի հուշարձանների պահպանությանը։
Վահրամ Բաղդագուլյան ՊՄՊ Սյունիքի մարզի հուշարձանների պահապան
Հուշարձանների, պատմական միջավայրի նկատմամբ իմ նվիրումը խորը արմատներ ունի։ Դեռ մանուկ հասակից եմ անընդհատ լսել այս կամ այն հուշարձանի մասին, որ շատ կարևոր նշանակություն ունի ու այդպես իմ մեջ էլ արմատավորվեց սերը դեպի հուշարձանները։
Դեպի հուշարձանները Վահրամի պապը՝ Վլադիմիր Բաղդագուլյանը (Գրողների միության անդամ) ժամանակին շատ է ուղեկցել թոռանը։ Ժամանակին հայտնի գրիչ ունեցող Բաղդագուլյանը ևս հուշարձանի պահապան էր, հսկում էր Սյունիքի հուշարձանները։
Վահրամ Բաղդագուլյան ՊՄՊ Սյունիքի մարզի հուշարձանների պահապան
Էդպես պապիս ձեռքը բռնած շրջում էի ծննդավայրիս հուշարձաններով, ամեն քար ու խաչից հարցուփորձ էի անում, դասեր քաղում
Երկար դասերից հետո, տարիներ անց արդեն պապի գործը շարունակողը կրտսեր Բաղդագուլյանն է։ Վահրամի պահպանության տակ Սյունիքի մարզի մի շարք հուշարձաններ են։
Վահրամ Բաղդագուլյան ՊՄՊ Սյունիքի մարզի հուշարձանների պահապան
Ինձ են վստահված մարզի Հարթաշենի, Խնձորեսկի , Քարաշենի հուշարձանները։ 17 միավոր հուշարձանախումբ է իմ հսկողության ներքո, սակայն Խնձորեսկ գյուղատեղին մի այլ ձևով եմ սիրում: Անբացատրելի գեղեցկությամբ գյուղատեղին իրենից ներկայացնում է դժվարամատչելի քարայրների մի ամբողջական համալիր։
Սահմանամերձ Սյունիքում հուշարձանների պահպանություն իրականացնելը հեշտ գործերից չէ, դժվար է ասում է Վահրամը։ Սահմանային վերջին դեպքերից հետո շատ հուշարձաններ հակառակորդի տեսադաշտում են հայտնվել, բայց օրեր առաջ հերթական ընկած Խաչքարին են նոր կյանք են տվել Խնածախ գյուղում ՊՄՊ սյունիքի մարզային ծառայության աշխատակիցներով։
Վահրամ Բաղդագուլյան ՊՄՊ Սյունիքի մարզի հուշարձանների պահապան
«Աղջկա բերդ» ամրոց ունենք Խնձորեսկում, որտեղ այլևս անկարող եմ շրջայց իրականացնել սահմանային դիրքով պայմանավորված։ Կամ օրինակ Հարթաշենում սահմանապահ զորքը հսկում է և չի թույլտրվում մուտք գործել հուշարձանի տարածք։ Մեծ մասը կամ սահմանամերձ է կամ դժվարմատչելի վայրերում է։ Ավտոմեքենաները չեն հասնում սար ու ձորեր է, ոտքով եմ բարձրանում։
Դժվարություններ հաղթահարող, բայց երբեք խոչընդոտներից չընկճվող մեր հերոսը անկախ եղանակային պայմաններից, աշխարհագրական ու սահմանային դիրքից սյունեցուն հատուկ տոկունությամբ, սիրով ու մեծ հոգատարությամբ պահպանում է իրեն վստահված հուշարձանները։