Արգելոց-թանգարանները, արգելոցները հանրահռչակող տեսահոլովակներ, նոր կայքի շնորհանդես, վիրտուալ տուր։ Այս ամենը մեկ հարկի տակ էր համախմբել միջոցառման հյուրերին։
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- ի «Նոր շունչ հուշարձաններին» խորագիրը կրող միջոցառումը։
Շարունակելով արգելոցների հանրահռչակմանն ուղղված աշխատանքները՝ նոր մոտեցմամբ տոմսային տնտեսությամբ գործող «Ամբերդ», «Բջնի» արգելոցները և «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» արրգելոց-թանգարանները ունեցան նոր տեսահոլովականեր, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին հենց այս թանգարանում։
Միջոցառումը շարունակվեց նոր պաշտոնական կայքի շնորհանդեսով։
Արևիկ Աբրահամյան հանրային կապերի պատասխանատու
Գործարկում է monuments.am պաշտոնական կայքէջը, նոր լոգոյով, նոր գույներով, սակայն անփոփոխ կարգախոսով․ ճանաչել, պահպանել, ժառանգել։
Ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած կայքը օտվողներին հնարավորություն է տալիս ստանալ օպերատիվ տեղեկատվություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայություններում, ագելոցներում և արգելոց-թանգարաններում իրականացվող աշխատանքներին՝ մաքրման աշխատանքներից մինչև հուշարձանների վերականգնում։
Ներդրվել են նոր բաժիններ ֆոնդեր, հետազոտություններ, տոմսեր, QR-կոդ, հետադարձ կապի հնարավորություն։
Կայքի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան բաժնում տեղադրված վիրտուալ տուրը առաջինը տեսնելու հնարավորությունը դարձյալ ներկաներին էր։ Վիրտուալ տուրին հաջորդեց իրական տուրը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը շրջելով հյուրերի հետ ներկայացրեց թանգարանի ցուցանմուշները, ոսկու յուրօրինակ ցուցադրությունը։
Առաջիկայում նախատեսվում է Մեծամոր վիրտուալ տուրի օրինակով պատրաստել վիրտուալ տուրեր նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ այլ արգելոցների և արգելոց-թանգարանների համար։