Օգոստոսի 13-ին  Ամբերդ ամրոց մուտքն ազատ է

Օգոստոսի 13-ին  Ամբերդ ամրոց մուտքն ազատ է

Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցին  այս տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք) նշում  է  օգոստոսի 13-ին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ  «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը  ՀՀ  քաղաքացիների  համար սահմանել  է անվճար։

Աստվածածնի  Վերափոխման տոնը ավանդաբար համարվում է նաև «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Վահրամաշեն եկեղեցու ուխտի օր։

Վահրամաշեն  եկեղեցի

Բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան  կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է, բակում գտնվում է արևի ժամացույցը: