«Կենսունակ ժառանգություն» խորագիրը կրող միջոցառումներն «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում այս տարի Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 26-ին և 27-ին։
Ծրագիրը նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
«Եվրոպական ժառանգության օրերը» յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցում և արգելոց-թանգարաններում կանցկացվեն հետևյալ միջոցառումները․
Օգոստոսի 26
Ժամը` 10։00-ից
«ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
(գ․ Տարոնիկ)
«Շոշափելի և վիրտուալ Մեծամոր» և «Մետաղի մոգական աշխարհում» մասնակցային գիտակրթական ծրագիր։
Օգոստոսի 26
Ժամը` 10։00-ից
«ԳՈՇԱՎԱՆՔ» ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ
(գ․ Գոշ)
«Եվրոպական և հայկական առակներ» մասնակցային գիտակրթական ծրագիր։
Օգոստոսի 27
Ժամը` 10։00-ից
«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան
(գ. Վերնաշեն)
«7 ազատ արվեստ» մասնակցային գիտակրթական ծրագիր։
Օգոստոսի 27
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվելու է «Արի խաղանք ավանդական խաղեր» մասնակցային խաղ-փառատոնը։
Ծրագիր
Միջոցառման սկիզբ
Ժամը` 17:30
Մասնակիցներ՝
- Ազգային փոքրամասնություններ
- «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբ
- «Մասունք» ավանդական երգի-պարի խումբ
- «Բունիկ» մշակութային կենտրոն
- «Փալանչու» թատերախումբ
- Apache Cosplay Studio անվճար լուսանկարչական տաղավար՝ ազգային տարազներով
Ժամը` 19:30 «Եվրոպական ժառանգության օրեր» մշակութային միջոցառումների պաշտոնական փակման և ամփոփման արարողություն։
Միջոցառումը կզերափակվի Երեվանի մնջախաղի պետական թատրոնի «Խաղ» ներկայացմամբ։
Ժամը ՝ 20։00։
Ժանր` միմոդրամա
Տևողություն` 45 րոպե (1 գործողություն)
Բեմադրիչ` Ժիրայր Դադասյան։