Սեպտեմբերի  21-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի

Սեպտեմբերի  21-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Մեր ժամանակի հերոսը» ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը  այս տարի անցկացվելու  է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

Արգելոց-թանգարանը սեպտեմբերի 21-ին փակ կլինի այցելուների համար։

Միջոցառման կազմակերպման  աշխատանքներով պայմանավորված ս/թ սեպտեմբերի 20-ին և  22- ին նախատեսվում է բեմահարթակի տեղադրման և ապամոնտաժման աշխատանքներ։

Արգելոցը փակ չէ, սակայն հնարավոր են որոշակի անհարմարություններ։

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը հայցում  է այցելուների ներողամտությունը։