Նոր կյանք խաչքարերին Արարատի մարզում

Նոր կյանք խաչքարերին Արարատի մարզում

2023-10-04T15:41:48+00:00 04/10/2023|Արարատ, Լրահոս, Հրապարակումներ|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում  Այգավան համայնքի Ջղան գյուղատեղիի /3.8.2.2. պետ. ցուցիչ/ գերեզմանոցում 4 խաչքար են ուղղել, մաքրել հողային շերտից:

Ջղանի  գերեզմանոցը Արարատի մարզի  առավել  շատ խաչքարերով հարուստ գերեզմանոցն է, որտեղ հաշվառված է շուրջ 60 խաչքար:

Խաչքարերով հարուստ  գերեզմանոցը գտնվում է Այգավան համայնքից 32 կմ արևելք, Վեդի գետի աջ  գետահովտի ձորակներով կտրված սարահարթի վրա։ Գյուղատեղին Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է, որտեղ հուշարձանները  թվագրվում են IX-XVII դդ.: