«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդում է պահվում օղակաձև, բրոնզե հերակալը։ Հայտնաբերվել է «Քարաշամբի» թիվ 130 դամբարանից։
Ուշբրոնզեդարյան, Լճաշեն -մեծամորյան մշակույթի օրինակներից մեկն է, թվագրվում է մ․թ․ա․ XIII-XII դդ․։
Հերակալի վերջույթներից մեկը սուր է, մյուսը՝ աստիճանաբար վերածվում է օձագալար հատվածի և անցնում օղակաձև հերակալի կենտրոնով։
Տրամագիծը 4,5 սմ է։