1 միլիարդ 159 միլիոն դրամ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

1 միլիարդ 159 միլիոն դրամ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

2023-11-02T15:11:29+00:00 02/11/2023|Լրահոս, Հրապարակումներ|

2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ։

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյան  ՀՀ ԿԳՄՍ նախարար

2024 թվականի համար ռեկորդային ցուցանիշներ ունենք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման համար նախատեսում ենք ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ։ Ընդ որում, այս տարի արդեն իսկ էական աճ է գրանցվել՝ ավելի քան 600 միլիոն դրամ, որը ևս նախորդ տարիների համեմատ էական ավելացում է։

Նախատեսված է 13 հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգման աշխատանքներ, իրականացվելու է 9-ը հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ներառյալ պեղումների աշխատանքներ։