Քրեղանի նստուկ  (XI-XIIդդ.)

Քրեղանի նստուկ  (XI-XIIդդ.)

2023-11-09T10:36:40+00:00 09/11/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Զվարթնոցի ջնարակած խեցեղենի ուշագրավ օրինակներից է քրեղանի հարթ, կլորավուն նստուկը, որը փիրուզագույն հենքի վրա կրում է շագանակագույն վեցաթև աստղազարդ:

Զարդի թևերի վրա և կենտրոնում արված են ցայտքեր: Որոշ հետազոտողների կարծիքով, վեցաթև աստղազարդն իր նախնական ձևով ունեցել է հմայական նշանակություն և  դրվել է ամանների վրա չար ուժերը խափանելու նպատակով: