Երեք ձի ունեմ ու ամեն անգամ, ձիերիս տեսնելով հիշում եմ Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» պատմվածքը, որտեղ մարդիկ ապրում էին ու չգիտեին իրենց շրջապատում գտնվող արժեքների մասին։ Երազում եմ, որ մի օր ձիարշավներ իրականացնենք դպրոցականների հետ, որ գնան, շրջեն ծանոթանան սեփական երկրի պատմությանը։
Սեփական երկրի պատմությունը ձիարշավներով դպրոցականերին ծանոթացնելու մտահաղացումով, երկրի անցյալով, ներկայով ու ապագայով ապրող մեր հերոսը Միհրան Մանուկյանն է։ Ավելի քան 17 տարի հսկում, պահպանում է Արագածոտնի մարզի հուշարձանները։
Միհրան Մանուկյան ՊՄՊ Արագածոտնի մարզի հուշարձանների պահապան
Աշխատանքի եմ ընդունվել 2006 թվականից, սակայն հուշարձանների պահպանությամբ միշտ եմ զբաղվել դա եղել է նախասիրություն, որը հետագայում է վերածվել աշխատանքի։
Միհրան Մանուկյանի համար պատմամշակութային արժեքները պահել-պահպանելը բոլորի պարտքն է․ դա վաղ տարիքից է պետք իրագործել։
Միհրան Մանուկյան ՊՄՊ Արագածոտնի մարզի հուշարձանների պահապան
Հայապահպանության սերմերը դեռ դպրոցական տարիքից է պետք ցանել, որ հետո հնարավոր լինի քաղել պտուղները։
Ծնունդով Արուճից, մասնագիտությամբ գյուղատնտես Միհրանը դպրոցական կրթությունն ստացել է Թալինի Սասնաշեն գյուղում, իսկ 7-րդ դասարանում արդեն Միհրանի հոդվածները տպագրվում էին «Պիոներ կանչ» թերթում։
Միհրան Մանուկյան ՊՄՊ Արագածոտնի մարզի հուշարձանների պահապան
Ինչ հիշում եմ միշտ եմ արշավներ իրականացրել, շրջել սեփական երկրով ծանոթացել ամեն մի քարի ու թփի, տարիներ առաջ Գառնի, Խոսրովի արգելոց էդ տարածքներն էինք շատ գնում, Արևմտյան Հայաստան եմ գնացել Մշո առաքելոց վանքից մասունքներ բերել։ Երազում եմ Արևմտյան Հայաստանի հուշարձաններն էլ մեր պահպանության տակ վերցնելոււ մասին։
Քանի դեռ Միհրանի երազանքը չի իրականացել զբաղվում է Արագածոտնի մարզի 9 գյուղում առկա հուշարձանների պահպանությամբ։ Մանուկյանի խոշորացույցի տակ Արուճի,Շամիրամի, Ներքին Սասնաշենի, Ներքին Բազմաբերդի,Կաքավաձորի ու Մեծաձորի հուշարձաններն են։
Միհրան Մանուկյան ՊՄՊ Արագածոտնի մարզի հուշարձանների պահապան
Տարածքներից դժվարանցանելի է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր հատվածը, որի ճանապարհը կառուցվում է։ Ամենահեռուն Մեծաձոր գյուղն է, սակայն ես ոչ մի խնդիր չեմ տեսնում վստահ կարող եմ ասել, եթե կա նպատակ, ոչ մի խնդիր չի կարող լինել։
Գաղտինք չէ, որ մարզերում հուշարձանների պահպանության առաջնային խնդիրներից է պահպանական գոտիների հստակեցումը։ Շատ տարածքներ դեռ կան, որոնք հստակ սահմնազատված չեն։
Միհրան Մանուկյան ՊՄՊ Արագածոտնի մարզի հուշարձանների պահապան
Պահպանական գոտիների հետ կապված սկզբնական շրջանում հաճախ էինք խնդիրներ ունենում հիմա ճանաչում են պահապանին գիտեն, որ պահպանական տարածք է, սակայն անասուններին խոչընդոտելու համար ցանկապատներ են հարկավոր, որպեսզի պահպանական տարածք չմտնեն։
58-ամյա պահապանը հուշարձանապահպանության այս 17 տարիների ընթացքում հանդիպած առավել հետաքրքիր դեպքերից առանձնացնում է Օթևան գյուղի տարածքում հայտնաբերված նորահայտ հուշարձանը։
Միհրան Մանուկյան ՊՄՊ Արագածոտնի մարզի հուշարձանների պահապան
Երկու տարի առաջ ենք հայտնաբերել նորահայտ հուշարձանը, որը դեռևս կարգավիճակ չի ստացել և ես շրջայցերի հաշվետվության մեջ միշտ գրում եմ նորահայտ, այն իմ սիրելիներից մեկն է։
Սիրելի հուշարձանի մասին խոսելով պահապան Մանուկյանը հիշում է Արուճի ճարտարապետական գոհարը՝ Սբ Գրիգոր տաճարը։
Միհրան Մանուկյան ՊՄՊ Արագածոտնի մարզի հուշարձանների պահապան
Մանկությունս գյուղից հեռու եմ անկացրել, արձակուրդներին գալիս էի առանձնահատուկ կարոտով դեպի տաճարը, նստում և հիանում անկրկնելիությամբ։
Ոչ միայն հուշարձանների, այլև՝ հայրենիքի սահմանների պահպանությամբ և պաշտպանությամբ է զբաղվել մեր հերոսը․ ամեն անգամ զենքը վայր դնելուց հետո, վերադարձել է հայրենի օջախ՝ տեր կանգնելու իր հողին, հուշարձաններին։