Թաքնված խաչքարերի հետքերով

Թաքնված խաչքարերի հետքերով

Լոռու Լորուտ գյուղից 86-ամյա Լիպարիտ պապը դեռ 30 տարի առաջ էր թավուտ անտառում խաչքար   նկատել։

Քարե կոթողների տեղը Լոռու ՊՄՊ մարզային ծառայությանը հայտնելուց հետո միասին էին ճանապարհ ընկել՝ փնտրելու, գտնելու հայոց հավատքի քարե վկաները։

Լոռվա ձորերում  երկար փնտրտուքից հետո ՊՄՊ Լոռու մարզային ծառայության համակարգող Արփինե Առաքելյանը, պահապան Պետրոս Սարգսյանը Լիպարիտ պապի հետ  Կծվուտ գյուղատեղիից ոչ հեռու տերևների տակից հանել են մամռակալած երկատված, բայց միատեղ խաչքար։

Մաքրելուց հետո խաչքարը կանգնեցվել է նույն վայրում։ Շրջայցի ընթացքում  հայտնաբերվել է ևս երեք ամբողջական  խաչքար, ինչպես նաև քարե կոթողների բեկորներ։