ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ 2024 թ․ հունվարից կրկին մեկնարկել է «Ընտրի’ր քո բացառիկ մասնագիտությունը» գիտակրթական ծրագիրը:
Ծրագրի շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Հասմիկ Սիմոնյանը դասախոսություն է կարդացել Երևան քաղաքի 192 դպրոցում 8-9-րդ դասարանների աշակերտների համար:
Դասախոսության թեման նեղ մասնագիտական էր՝ հնամարդաբանություն: Աշակերտները հնարավորություն են ստացել լսել ոլորտի մասնագետին, հասկանալ նրա անցած ուղին և տեղեկանալ նեղ մասնագիտացման և ոլորտի ընձեռած հնարավորությունների մասին:
Հնամարդաբանության հիմունքներին ծանոթանալուց բացի, դպրոցի 8-9-րդ դասարանի աշակերտները ուսումնասիրել են դիդակտիկ նյութը՝ ամրապնդելով ստացած գիտելիքը: