Օծանելիքի անոթ

Օծանելիքի անոթ

Ուշ անտիկ՝ մ.թ. II-III-դդ. թվագրվող մուգ կապույտ ապակուց փչման եղանակով պատրաստված սրվակի բեկորները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում են պահվում։

Օգտագործվել է օծանելիքի կամ անուշահոտ յուղերի համար: Սրվակն ունի գնդաձև իրան, երկարավուն վիզ, դեպի դուրս լայնացող, հարթ կտրած, սակայն բոլորավուն եզրերով շուրթ:

Հայտնաբերվել է 1985 թ.,  Եղեգնաձորի Ջոջ-դար հնավայրի № 30 դամբարանի պեղումների ժամանակ (պեղ. ղեկավար Վ. Հովհաննիսյան)։