Օհանավանի նորահայտ գանձերը համարակալվում, մաքրվում են

Օհանավանի նորահայտ գանձերը համարակալվում, մաքրվում են

2024-02-21T16:49:29+00:00 21/02/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ձեռքին Օհանավանի տարածքում բացված   վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից  հայտնաբերված գտածոներն են։

Հնագիտական 56 առարկա՝   նախ  հանձնվել է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին․ համարակալվել, հաշվառվել է,  որից հետո առարկաները տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։

Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։

 

Գտածոները հիմնականում  ձիթաճրագներ են և թվագրվում են IV-V դդ․։