«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց

 «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը սկսում է շարք` նվիրված արգելոցներին և արգելոց – թանգարաններին։

Այս տարվա առաջին հոլովակում «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցն է։

Ամրոցը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում:

Կառուցված է առանց որմնախարսխի, անմիջապես բազալտե և տուֆե հիմնաժայռերի վրա։

Ամրոցի կենտրոնական առանցքը միջնադարյան դղյակն է, որը Զաքարյան տոհմի իշխանանիստ կենտրոններից մեկն էր Արագածոտնում: Պատմական աղբյուրների, ճարտարապետական հորինվածքի, շինարարական տեխնիկայի և հնագիտական նյութի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ դղյակը կառուցվել է XI-XII դդ.։