Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

2024-03-04T16:38:28+00:00 04/03/2024|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

146 տարի առաջ այս օրը՝ մարտի 4-ին, Եկատերինոդարում (ներկայումս՝ Կրասնոդար) ծնվել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր  Ալեքսանդր Թամանյանը։

Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի բնութագրմամբ Թամանյանը այն մեծ ճարտարապետն էր, որը խորապես ուսումնասիրեց Հայաստանի դասական ճարտարապետությունը, մեր կոթողների համեստ, պարզ ու մոնումենտալ ձևերը և այդ ամենը ձուլեց իր ստեղծագործական քուրայում։ Սկսեց կառուցել իր հանճարեղ նախնիների նման ամուր, պարզ ու գեղեցիկ, դառնալով մեր դարաշրջանում ստեղծված, նոր հայկական ճարտարապետության ոճի հիմնադիր՝ ներմուծելով իր ավանդը համաշխարհային արվեստի գանձարանը:

 

Այդ գանձարանի մասը կազմող օրինակներից են՝ Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի, աստղադիտարանի, անասնաբուծական և անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների, հանրային գրադարանի, Երևանի առաջին ՀԷԿ-ի շենքերը։

Թամանյանի առաջին աշխատանքը, սակայն  Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906 թ.):

Թամանյանը 1919 թ․-ին տեղափոխվել է  Երևան հայրենի մայարաքաղաքը կառուցելու մեծ ցանկությամբ, սակայն այդ տարիներին տիրող քաղաքական խառնաշփոթը, հեղափոխությունն ու հետապնդումները նոր տեղափոխության պատճառ  են դարձել։

Թամանյանն ընտանիքի հետ  տեղափոխվում է Իրան, որտեղ 1921 թ․-ին հիմնադրում է գեղարվեստի ստուդիա։

1923 թ․-ին հրավիրում են Հայաստան և նախագծում է Երևանի համար  ճարտարապետական առաջին և կարևորագույն աշխատանքը՝ Երևանի գլխավոր հատակագիծը, որը դարձել  է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը։

Թամանյանը 1925-1933 թթ. Կազմել  է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի և այլ քաղաքների նախագծերը:

Մայրաքաղաքի սրտում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ, 1974 թ. հունիսի 26-ին տեղի է ունեցել Ալ. Թամանյանի հուշարձանի բացումը։ Թամանյանի արձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ գրված է` «Նա տեսել է, երևի, արևային մի քաղաք. Ե.Չարենց»:

Արևային քաղաքը կերտող ճարատարապետը մահացել է 1936 թ․ Երևանում։