Մարտի 8-ին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն

Մարտի 8-ին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն

2024-03-07T14:26:59+00:00 07/03/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն հետևյալ ժամային գրաֆիկով․

  • «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց՝  10:00-18:00
  • «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝  10:00-21:00
  • «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
  • «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-18:00
  • «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
  • «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ 10:00-18:00։

Ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում Մարտի 8-ը նշվում է որպես կանանց համերաշխության, իրավունքների հավասարության և ազատության համար պայքարի օր։

Տոնի ակունքները հասնում են 1857 թ. մարտ, երբ Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում։

1910 թ. օգոստոսի 27-ին Կոպենհագենում կայացած Կանանց երկրորդ միջազգային սոցիալիստական կոնֆերանսին Կլարա Ցետկինի առաջարկությամբ մարտի 8-ը հայտարարվել է Կանանց միջազգային օր:

Հայաստանում օրը տոնական է՝ ոչ աշխատանքային։