«Բերդ» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Տավուշ գետի աջ ափին՝ պատմամշակութային հարուստ շերտի վրա, ամրոցների ու հնավայրերի հարևանությամբ: Արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 18-ի N 541-Ն որոշմամբ` ներառվելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: «Բերդ» պատմամշակութային արգելոցը ներառում է միջնադարյան Տավուշ ամրոցը և Բերդի թանգարանը։