Թորոս  Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն «Զվարթնոցում»

Թորոս  Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն «Զվարթնոցում»

2024-03-15T14:35:36+00:00 15/03/2024|Լրահոս, Հրապարակումներ|

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում  մարտի 19-ին, ժամը՝  16։00-ին,  կբացվի ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն։

Կներկայացվեն Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի այլ շրջաններում կատարած չափագրությունները, ճարտարապետական հուշարձանների լուսանկարները,  գիտական աշխատություններ հայ ճարտարապետության վերաբերյալ, անվանի ճարտարապետի նամակները,  ճամփորդական նոթերը։