Միաթռիչք, 6 մետր լայնությամբ կիսաշրջան կամարային բացվածքով կամուրջը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Գուլաբի կոչվող սարի ստորոտում, Մանստև գետակի աջափնյա անտառապատ հատվածում, ժայռեղեն նեղ ափեր ունեցող նպաստավոր վայրում:
Քարե կամուրջը կապում է Մանստևի Սրբավայրը Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ: Կիսով չափ փլուզված է։
Երթևեկելի մասը հողածածկ է` 3մ լայնությամբ:
Կամուրջը կառուցված է սրբատաշ բազալտե ոչ խոշոր քարերով: Աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած ներդաշնակ կապով, կառուցողական բարձր հատկանիշներով: Կամուրջն այս տեսքով մեզ է հասել XVII դ. վերջնանորոգման շնորհիվ:
Օգտագործված գրականություն
Գառնիկ Շախկյան, «Լոռի Պատմության քարակերտ էջերը», Երևան 1986։