«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

 

 

«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս:

Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է՝ տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա:

Կարևորելով՝ «Զորաց քարեր» հուշարձանի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում,  ՀՀ կառավարությունը   2009 թ. հունիսի 26-ի որոշմամբ Զորաց քարեր հուշարձանախմբին տվել է  պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, իսկ  2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը ներառվել է ՀՀ Մշակույթի նախարարության /այժմ ԿԳՄՍՆ/ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։