Ծանոթացեք Վիկտոիա Իսահակյանն է՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի պետը։
Թերթում է 2007-2008 թթ․ արխիվը հիշում, թե ինչպես առաջին անգամ ոտք դրեց ՊՈԱԿ և հետագայում ամբողջ հոգով նվիրվեց հուշարձանների պահպանությանը։
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
2007 թ․ ապրիլի 5-ին ընդունվեցի ՊՈԱԿ, իսկ 2010 թ․ ձևավորվեց Հուշարձանների պահպանության բաժինը, որի առաջին աշխատողը դարձա, այնուհետև ինձ միացավ հնագետ, այսօր արդեն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը։
Հայացքը անցյալին, Վիկտորիան հիշում է՝ ինչպես մեկ համակարգչով, քիչ հնարավորություններով, բայց մեծ պատրաստակամությամբ սկսեց զբաղվել հուշարձանների պահպանության գործով։
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Հիմա, որ հիշում եմ՝ ինչպես էինք այդ պայմաններում աշխատում, մեղմ ասած ժտում եմ, որովհետև նախկինում ծառայությունները տեխնիկապես հագեցած չէին, սակայն աշխատում էինք նույն տեմպով և եռանդով։ Ասել, թե ինչ որ բան է փոխվել մարզային ծառայության աշխատանքում, կասեմ միայն հեշտացել է այնքանով, որ այժմ այդ ամենը ուղարկում են մատի մեկ հպումով։ Տարիներ առաջ պետք է սպասեինք, որ ֆաքսով ուղարկեն կամ քաղաք գան ու բերեն օրինակ՝ շրջայցերի գրաֆիկը։
11 մարզի՝ այդ թվում Երևանի մարզային ծառայությունների աշխատանքները հսկող, կանոնակարգող Վիկտորիան կրթությամբ հոգեբան է, բայց իրեն հոգեբան չի համարում՝ չնայած մասնագիտական գիտելիքները հաճախ են օգնության հասնում աշխատանքում։
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Պատահում է մարզերից զանգում են, մի փոքր բորբոքված կամ հուզված, ինչ-որ հաջողություն գրանցած կամ հիասթափված պատմում այս կամ այն բանի մասին, համբերատար լսում եմ ու ճիշտ կողմնորոշում, օգնում ելք գտնել տվյալ իրավիճակից։ Պետք է ասեմ, որ մեր մարզերը, որքանով, որ տարբեր են իրենց սովորություններով, բնավորության առանձնահատկություններով, այդպիսին էլ և հուշարձաններն են տարբեր և հատուկ իրենց տարածաշրջանին։
Յուրաքանչյուր տարածաշրջանի հետ իր ձևով լեզու գտնելով Վիկտորիան արդեն 17 տարի նույն մանրախնդրությամբ իրականացնում է Հուշարձանների պահպանության բաժնի աշխատանքները։
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Բաժնի կանոնադրության և աշխատանքային ծրագրի կետերի համաձայն համակարգում ենք մարզային ծառայություններից ստացված տեղեկությունները հուշարձանների պահպանության վերաբերյալ, ուսումնասիրում և վերլուծում ենք ստացված զեկուցագրերը, նյութերը, կազմում ենք համապատասխան գրություններ, տեղեկույթներ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՏԻՄ-երին ու իրավապահներին:
Իրավապահներին ուղղված զեկույցները հիմնականում հուշարձանների տարածքում ապօրինի աշխատանքների, գանձախուզության դեպքերին է վերաբերում։ Վերջին գրանցված դեպքը ամսվա սկզբին էր «Ամրոցի համալիր Ախթամիրում»։
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Տեսեք Հանրապետությունում հազարավոր հուշարձաններ կան, որոնց պահպանությունը մի քանի տասնյակ հուշարձանների պահապան են իրականացնում։ Եթե անգամ ամեն հուշարձանի տարածքում մի պահապան էլ առավոտից երեկո ծառայություն իրականացնի, հնարավոր չի լինի ամբողջությամբ վերահսկել, իսկ հուշարձանի պահպանությունը, խնամքը պետք է հավասարապես բոլորի պարտքը լինի, որ անցյալից մեզ բաժին հասած ժառանգությունը փոխանցենք հաջորդ սերունդներին։
Ճանաչել, պահպանել, ժառանգել կարգախոսը բոլորին փոխանցելով տարիներ շարունակ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ակտիվ միջոցառումներ է իրականացնում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, մարզերում դասախոսություններ, զրույց-քննարկումներ անցկացնում դպրոցականների, համայնքի բնակիչների հետ։
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Նոր Նորքի առաջին զանգվածում Գայի արձանի հարակից տարածքում դպրոցականների հետ միասին մաքրման աշխատանքներ էինք իրականացնում և զուգահեռ աշակերտներին դասախոսություն ներկայացնում, հետո մեզ հրավիրեցին դպրոց, գնացինք և դահլիճում խնդրեցին, որ դասախոսություն ներկայացնենք արդեն մեծ լսարանի համար։ Առաջարկը շփոթեցնող էր, այդ ժամանակ պատրաստ չէի մեծ լսարանի համար ելույթ ունենալու։
Հուշարձանների մասին ելույթները, հիմա՝ սեփական զավակների համար են։ Երեխաները հաճախ դժգոհում են, որ մայրիկի ուշադրության կենտրոնում միայն իրենք չեն․ մայրական սերն ու հագատարությունը կիսում են ավելի քան 25 000 հուշարձանի հետ։
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Աղջիկս հաճախ է դժգոհում, որ ժամանակս լիարժեք իրենը չէ, բայց տղաս հետաքրքրություն է ցուցաբերում հատկապես պեղումների մասով։
Ինչպես բնութագրում են բաժնի աշխատակիցները, գործին նվիրված բաժնի պետը մանրախնդրությամբ է մոտենում ամեն հարցի, սկզբից մինչև վերջ ուսումնասիրում, հանգամանալից ավարտին է հասցնում աշխատանքը։ Բաժին մուտք գործող նոր աշխատակիցներին ամենակարևոր հին խորհուրդն է տալիս․
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Առաջին բանը, որ ասում եմ այն է, թե պետք է սիրել հուշարձանը, քանի որ ոչ մի ԲՈՒՀ-ում հուշարձանապահպանությունը՝ որպես մասնագիտություն չեն սովորեցնում, նրանց մասին պետք է անվերջ ուսումնասիրել, սիրել ու նվիրվել։
Նվիրվածությամբ և հոգատարությամբ աշխատող բաժնի պետի ցանկությունն է՝ ամեն հայ մարդու մեջ տեսնել հուշարձանի նվիրյալ պահապան՝ գիտելիքներով, գործով, վերաբերմունքով․
Վիկտորիա Իսահակյան հուշարձանների պահպանության բաժնի պետ
Որ չաղտոտեն պատմական հուշարձանի տարածքը, մոմեր չվառեն հինավուրց վանքի պատերին, իրենց անունները սրբերի անունների կողքին չավելացնեն, հոգ տանեն մեր մշակութային ժառանգության մասին։
Սա անցյալի ու այսօրվա մասին, ասում է հուշարձանների պահպանության բաժնի պետը, իսկ մի քանի օրից արդեն ապրիլի 18-ն է՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրը։ Օրվա շրջանակում մաքրման աշխատաքներ են իրականացվելու Հանրապետության ավելի քան 200 հուշարձանի տարածքում։ Կլինեն նաև բաց-դասեր, դասախոսություններ Երևանի պետական համալսարանում, Երևանի հումանիտար քոլեջում, մարզերի տարբեր կրթական հաստատություններում։